Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Երկրապահը երկիրը պահողը չէ, այլ թալանողը

Երկրապահը երկիրը պահողը չէ, այլ թալանողը
19.02.2014 | 13:10

«Լֆիկ» անունով հայտնի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս երկրապահ է դարձել, «Շմայս» անունով հայտնի ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ հաստատել է, թե Լֆիկ Սամոն մասնակցել է Արցախյան ազատամարտին: Մի քանի ազատամարտիկներ, ովքեր աչքի են ընկնում գործող իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով, ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկումների ժամանակ ասել են, թե Լֆիկ Սամոն պատերազմի ժամանակ «պեսոկի գործ էր անում»: Շմայսի վկայությունը դեռ մի կողմ, խնդիրը կոնկրետ Ալեքսանյանի` ազատամարտիկ լինել-չլինելու հարցը չէ: Խնդիրը երևույթն է: ԵԿՄ-ն իր շարքերն է ընդունում մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էին հագնում ու մորուք պահում, քանի որ ազատամարտիկի անվան տակ կարող էին կեղտոտ-կասկածելի գործունեությամբ զբաղվել: Վստահ եմ, որ միության շարքերում այդպիսիք քիչ չեն: ԵԿՄ-ն, որն ի սկզբանե կոչված էր կռվող-կռված տղերքին «հավաքելու» մի տեղ, տարիներ շարունակ իր շարքերն է ընդունում մարդկանց, ովքեր պատերազմի հետ առնչություն չեն ունեցել: ԵԿՄ -ում այսօր ավելի շատ են ասֆալտի ազատամարտիկ բնորոշվողները: Երկրապահը վաղուց արդեն երկիր պահողը չէ, այլ թալանողը, արտոնյալը, օրինազանցը: Երկրապահը վաղուց արդեն հանուն հայրենիքի մտածող-գործողը չէ, այլ երկրի իշխանության դիրքերը պահողը: Երկրապահ կամավորականների միությունը հեղինակազրկված, հասարակության գիտակցության մեջ ասֆալտի ավտոմատավորների հետ ասոցացվող կառույց է, որը լֆիկներով գլխաքանակ է ավելացնում, բայց կորցնում է ավելի մեծ բան` իր խորհուրդը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ